News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռուսաստանցի հայտնի գործիչ Բորիս Նեմցովի վրա կրակել են առնվազն յոթ անգամ, գնդակներից չորսը դիպել են նրան՝ թիկունքի հատվածում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը։

Նա նշել է, թե Նեմցովի սպանության փաստով քրգործ է հարուցվել։ Նեմցովի հետ աղջիկ է եղել, որին այժմ հարցաքննում են։ Մանրամասները չեն հաղորդվում՝ նախաքննության շահերից ելնելով։ Ներկայումս իրավապահները լրագրողներին հետ քաշում դեպքի վայրից։ ՆԳՆ-ի աղբյուրը հայտնել է, որ սպանությունը պատվիրված բնույթ ունի, Մոսկվայում հատուկ գործողություն են սկսել։ 

Ինչպես հաղորդում է РБК-ն, դեպքի վայր են ժամանում Նեմցովի համակիրները: Նրանց թվում է կառավարության նախկին ղեկավար Միխայիլ Կասյանովը:

«Կատարվածն արդեն երեւակայությունից դուրս է: Կրեմլի պատից 50 մետր հեռավորության վրա ընկած է իմ ընկեր Բորիս Նեմցովը: Ռուսաստանը հասավ այն օրվան, երբ մարդկանց սպանում են Կրեմլի մոտ: Սա շոկ է, ինչպես կարող էր Ռուսաստանն այս օրի ընկնել: Ով է մեղավոր սրա համար: Պատասխանն ակնհայտ է: Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապրել այսպիսի իրավիճակում, որտեղ մարդուն իր կարծիքը հայտնելու իրավունքի համար սպանում են Մոսկվայի կենտրոնում: Մենք շատ արագ գլորվում ենք անդունդը»,  - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից փետրվարի 28-ի գիշերը գնդակահարվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության դաշնային քաղխորհրդի բյուրոյի անդամ Բորիս Նեմցովը: Սպանությունը տեղի է ունեցել մարտի 1-ին նախատեսված ընդդիմության «Գարուն» երթից մեկ օր առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ