News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Քննչական կոմիտեին, Ներքին գործերի նախարարությանն ու Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է ստեղծել Բորիս Նեմցովի սպանությունը հետաքննող քննչական խումբ եւ վերահսկողության տակ պահել հետաքննության ընթացքը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինին անհապաղ զեկուցել են սպանության մասին:

«Պուտինը նշել է, որ այս դաժան սպանությունն ունի պատվիրված սպանության բոլոր նշանները եւ բացառապես սադրիչ բնույթի է »,- ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահն «իր խոր ցավակցություններն է հայտնել ողբերգական մահով հեռացած Բորիս Նեմցովի հարազատներին ու մտերիմներին»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից փետրվարի 28-ի գիշերը գնդակահարվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության դաշնային քաղխորհրդի բյուրոյի անդամ Բորիս Նեմցովը: Քննչական կոմիտեի տվյալով նրա վրա կրակել են առնվազն յոթ անգամ: Իրավապահ մարմինների հաղորդմամբ, Նեմցովը հետ դեպքի պահին ծնունդով ուկրաինացի ուղեկցորդուհի է եղել: Սպանության առնչությամբ ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ