News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Յարոսլավի շրջանային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովին մի քանի ամիս առաջ սպառնում էին սոցկայքերում։ Այս մասին հայտարարել է դումայում նրա օգնական Օլգա Վախրինան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Բորիս Եֆիմովիչին սոցցանցերում սպառնում էին։ Այս կապակցությամբ հայտարարություն էր գրվել ոստիկանություն։ Դա 2014թ. վերջին, հնարավոր է, աշնանն է եղել։ Հիմա ես դժվարանում եմ կոնկրետ ամսաթիվը հիշել»,- հայտարարել է Վախրինան։

Միաժամանակ, Վախրինան նշել է, որ «յարոսլավցիների, առավել եւս Յարոսլավլի պաշտոնյաների կողմից ուղղակի սպառնալիքների մասին ինքը չգիտի: Ես վստահ եմ, որ նման բան լինել չի կարող»,-ասել է նա:

Վախրինան ամբողջովին հերքել է խանդի հողի վրա քաղաքական գործչի սպանության վարկածը: «Բորիս Եֆիմովիչը չափից ավելի կոռեկտ էր: Որքան ինձ հայտնի է, նա հիանալի հարաբերություններ ուներ բոլոր երեխաների ու կանանց հետ: Ես բազմիցս դրանում համոզվել եմ: Իմ կարծիքով ոչ մի խանդի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է պատգամավորի օգնականը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55--ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ