News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը ցավակցություն է հայտնել Ռուսաստանում սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հարազատներին եւ  մտերիմներին՝ նշելով, որ ինքը շատ լավ էր նրան ճանաչում։

«Ցավակցում եմ Բորիս Նեմցովի հարազատներին եւ մտերիմներին։ Ես նրան լավ էի ճանաչում։ Բորիսը համարձակ, բաց մարդ էր։ Այդպիսին էլ կապրի մեր հուշերում։ Ռուսաստանը կորցրեց եւս մեկ կարկառուն անձնավորության, որը հրաժարվել էր ծնկաչոք ապրել»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Նեմցովը Ռուսաստանն ու Ուկրաինան իրար կապող կամուրջ էր, եւ հույս էր հայտնել, որ մարդասպանները վաղ թե ուշ կկրեն իրենց պատիժը։

ՌԴ նախագահի  մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն  հայտարարել է, որ այս դաժան հանցագործությունը պատվիրված սպանություն է հիշեցնում եւ բացառապես սադրիչ բնույթ է կրում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  ցավակցություն է հայտնել Նեմցովի հարազատներին եւ հանձնարարել է ՌԴ Քննչական կոմիտեին, ՆԳՆ-ին եւ ԱԴԾ-ին  քննչական խումբ ստեղծել եւ անձնական հսկողության տակ պահել հետաքննության ընթացքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ