News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բորիս Նեմցովի՝ դասական մաֆիական ոճով սպանությունը գլխատեց Ռուսաստանի ընդդիմությանը: Ըստ իտալական La Stampa-ի, քննիչներն արդեն խուզարկել են Նեմցովի բնակարանը եւ հարցաքննել նրա զուգընկերուհուն, բայց «չեն կարողացել» գտնել տեսահսկման խցիկներում հայտնված մարդասպանի ավտոմեքենան: Պարբերականի հոդվածում ասվում է.

«20 տարի առաջ նրան համարում էին նոր Ռուսաստանի հույսն ու մարմնավորումը: Անհնար էր պատկերացնել, որ ամեն ինչ կավարտվի կեսգիշերին Մոսկվա գետի կամուջներից մեկի վրայով ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից արձակված վեց կրակոցով: Սպանություն դասական մաֆիական ոճով, որը գլխատեց ռուսական ընդդիմությանը բողոքի քայլերթի նախօրեին:

Գործով սկսված հետաքննությունը շրջանցում է Նեմցովի քաղաքական ակտիվությունը: Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ քննարկվում է 5 վարկած, որոնցից գլխավորը «սրբազան զոհի» տեսությունն է, «երկրում քաղաքական իրավիճակի անկայունությանն ուղղված սադրանք նրանց կողմից, որոնք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ընտրություն չեն կատարում մեթոդների մեջ»: Այլ կերպ ասած՝ դավադրության տեսություն, որն անմիջապես համացանցում տարածեցին պուտինոֆիլ-օգտատերերը եւ որն արդեն առավոտյան փոխառեցին մի քանի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Միխայիլ Գորբաչովը: Նեմցովը չափազանց քիչ բան էր նշանակում կենդանության օրոք, սակայն նրա մահը նոր ուժեր կհաղորդի մահացող ընդդիմությանը եւ ստվեր կնետի Պուտինի վրա: Բայց հետաքննությունը դիտարկում է նաեւ ուկրաինական հետքը:

Հնարավոր այլ մեղավորների շարքում նշում են իսլամականներին՝ հաշվի առնելով, որ Նեմցովը սպառնալիքներ էր ստանում Charlie Hebdo-ին աջակցելու եւ իր հրեական ծագման պատճառով: Չի բացառվում նաեւ վարկածը, որ նա «Ուկրաինայի ներքին իրադարձությունների» եւ «հակամարտության կողմերի ռադիկալ ներկայացուցիչների» զոհ է դարձել:

Քննիչները չեն բացառում նաեւ «անձնական թշնամանքի», «կոմերցիոն գործունեության» եւ «կենցաղային այլ մոտիվները»: Սակայն ամենից ակնհայտ վարկածը՝ ընդդիմադիր գործիչ, որը մշտապես սպառնալիքներ են ստանում, որին պատրաստվում էին «ամերիկյան գործակալ» անվանել, կարծես, չի գրավում հետաքննության ուշադրությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ