News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիեւի Մայդանում, այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի է ունենում Մոսկվայի կենտրոնում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված հիշատակի ակցիան, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Նշվում է, որ հրապարակում հավաքվել է մոտ 40 մարդ, սակայն մարդիկ շարունակում են հավաքվել: Նրանք բերում են ծաղիկներ, Նեմցովի լուսանկարները եւ մոմեր են վառում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55--ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ