News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիա-Ղարաբաղ  բարեկամության շրջանակի անդամներ սենատորներ Միշել Ամիելը եւ Սոֆի Ժուասենը, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլլեն Մուրիեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հոդված են հրապարակել «Ղարաբաղյան հակամարտությունը կշարունակեն Ադրբեջանում քաղաքական ուժերը ճնշման տակ պահելու համար» վերնագրով։

Հոդվածում նշվում է, որ ավելի քան 21 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 12-ին, ստորագրվել էր խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո կողմերի միջեւ հակամարտության վերջնական կարգավորման մասին այլեւս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։ Տարեցտարի շփման գծում աճում է լարվածությունը, հաճախակի են դարձել հարձակումների եւ եւ դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերը։ Վերջերս ադրբեջանցի զինվորականները սպանել էին Տավուշի մարզի 60-ամյա մի բնակչի։ Այսինքն՝ դա տեղի էր ունեցել Հայաստանի տարածքում, որը վիճելի  տարածք չի հանդիսանում։ Դա կարող էր լինել մեզնից՝ Հայաստան հաճախ այցելող ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս  որեւէ մեկը։

Հոդվածի հեղինակները կոչ են անում ագրեսորին եւ զոհին մեկ հարթակի վրա չդնել։ Երկար ժամանակ համանախագահները հեռու էին մնում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու կողմին մատնանշելուց։ Նրանք միանման վերաբերմունք էին ցուցաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ՝ անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Վերջին տվյալները վկայում են, որ միջնորդները փոխում են իրենց վերաբերմունքը։

Արդեն 24 տարի է՝ Լեռնային Ղարաբաղը առանց արտաքին օգնության փորձում է ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունը, ինքնակառավարման մարմինները, ընտրություններ է անցկացնում, իսկ քաղաքական կյանքին մասնակցում են նրա բոլոր քաղաքացիները։ Մեկ խոսքով, հանրապետությունը փորձում է իրավական պետություն կառուցել։

Սակայն եթե պատերազմական իրավիճակը աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար, ապա այն անհրաժեշտ է Բաքվի վարչակազմի համար։ Այդ պետության իշխանությունը ճաղերի հետեւում է պահում բոլոր անցանկալի անձանց։ Դրանք լրագրողներ են, մարդու իրավունքների պաշտպաններ, այլախոհներ։

Ադրբեջանում ազատ լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից անհետանում են։ Ամեն փետրվար Բաքուն առավելագույն ջանքեր է գործադրում 1988թ. Սումգայիթում հայոց ջարդերը մոռացության մատնելու համար։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Twitter-ի իր էջում հայերի հանդեպ ատելություն է քարոզում եւ բացահայտ  ռազմատենչ հայտարարություններ անում, նշում թե «իր հիմնական թշնամին աշխարհի բոլոր հայերն են», շատ լավ գիտի, որ նման հայտարարություններն անհրաժեշտ են սեփական ժողովրդի ուշադրությունը իշխանությունը չարաշահելու փաստից շեղելու համար։

«Ուստի մենք այժմ առավել, քան երբեւէ, պետք է օժանդակենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը եւ հենց այդ պատճառով մենք ցանկանում ենք նրա միջազգային ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր Ալիեւին հասկացնել, որ Արեւմուտքը տեսնում է հակամարտության լուծումը ձգձգելու նրա խաղը»,- եզրափակում են հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ