News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Բորիս Նեմցովն ու Աննա Դուրիցկայան փետրվարի 27-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում հանդիպում են նշանակել ԳՈՒՄ-ի շենքում գտնվող «Բոսկո սրճարանում»: Նրանք առեւտրի կենտրոն են մտել տարբեր մուտքերից եւ մի քանի րոպե զանգահարել են միմյանց՝ փորձելով գտնել իրար:

Ըստ Lifenews-ի, առաջինը հանդիպման վայր է հասել Բորիսը: Սրճարանում ընթրիքի ժամանակ էլ Աննա Դուրիցկայան եւ Բորիս Նեմցովն անցկացրել են գործչի կյանքի վերջին կեսուկես ժամը:

Նեմցովն ու Դուրիցկայան որոշել են հեռանալ, երբ հաստատությունը սկսել է փակվել: Նրանք 10 րոպեում հասել են Մեծ Մոսկվորեցկի կամուրջ, իսկ դրանից հետո Բորիսին ընդամենը շուրջ 3 րոպեի կյանք էր մնացել: 23:30-ի սահմաններում մարդասպանը գնդակահարել է Բորիս Նեմցովին, ենթադրաբար՝ Մակարով տեսակի ատրճանակից: 23-ամյա Աննա Դուրիցկայան չի տուժել:

Քաղաքական գործչի սպանության փաստով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: Հետաքննությունը սպանության վարկածների լայն շրջանակ է մշակում: ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հաղորդել է, որ խոսքն ավելի քան 5 վարկածի մասին է: Քննիչները հարցաքննել են հանցագործության վկաներին եւ ականատեսներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ