News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հինավուրց հայկական վզնոց, որը Հայոց ցեղասպանության տարիներին ձեռքից ձեռք է անցել եւ հասել մինչեւ մեր օրերը: Հիմա այն գտնվում է Նյու Յորքի մի մասնավոր պատկերասրահում եւ պատկանում է հայտնի թուրք ընտանիքի: Այս պատմությունն է 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ռեժիսոր Սերժ Գաբյանի՝ «Նռնաքարե վզնոցը» անվանումով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հիմքում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սերժ Գաբյանը նաեւ ժապավենի որոշ այլ մանրամասներ պատմեց: Գլխավոր հերոսուհին՝ Նաիրին, հայուհի է, հագուստի մոդելավորող, որի նախնիներին էլ պատկանել է զարդը: Դրա նախշերն ու սիմվոլիկան ուղղակի կապ ունեն աղջկա ընտանիքի հետ: Հիմա Նաիրին իր ընտանիքի կանանցից սերնդեսերունդ իրեն հասած զարդանախշերն օգտագործելով՝ հագուստի հավաքածու է ստեղծում եւ հայտնվում է Նյու Յորքում: Այստեղ էլ սկսվում է ժապավենի հիմնական պատմությունը:

Ռեժիսորի խոսքով, հանդիսատեսը ֆիլմում կտեսնի այս յուրօրինակ զարդի ամբողջ պատմությունը, որը սկսվել է 17-րդ դարից, անցել 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների միջով եւ հասել մինչեւ մեր օրերը:

Ֆիլմի ուղղությամբ Սերժ Գաբյանն ու Ռուսաստանում գործող «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի նախագահ Ստեֆան Հեքիմյանը բավական երկար են աշխատել: Եվ արդեն փետրվարին պայմանագիր է կնքվել Եվրոպական ֆինանսական մի կազմակերպության հետ, որի անունը ռեժիսորն առայժմ չցանկացավ նշել: Գաղափարը դուր է եկել նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայկական մի շարք այլ կազմակերպությունների ղեկավարների, որոնք խոստացել են աջակցել ֆիլմի ստեղծմանն ու հնարավորինս արագ ներկայացնել այն հանդիսատեսի ուշադրությանը: Ծրագրվում է, որ «Նռնաքարե վզնոցը» մեծ էկրան կբարձրանա այս տարվա նոյեմբերին:

«Ֆիլմի հիմնական լեզուն անգլերենն է, քանի որ մեր գերխնդիրն է՝ մի ընտանիքի ու հայկական մի զարդի պատմությամբ համաշխարհային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության խնդրի եւ դրա հետեւանքների ուղղությամբ»,- նշեց Սերժ Գաբյանը:

Նկարահանումներն անցկացվելու են Հայաստանում, Ղազախստանում, Լատվիայում եւ ԱՄՆ-ում: Գլխավոր պրոդյուսերները՝ Ստեֆան Հեքիմյանն ու նրա ամերիկացի գործընկերը, ինչպես նաեւ ժապավենի սցենարի հեղինակը՝ Հայաստանից Լիլիթ Մկրտչյանը, բանակցություններ են վարում հոլիվուդյան մի շարք հայտնի աստղերի գործակալների հետ: Գլխավոր հերոսուհու կերպարի համար նախատեսվում է հրավիրել Էմմա Ուոթսոնին կամ Էնն Հեթըուեյին, գլխավոր հերոսի կերպարի համար՝ Բրեդլի Կուպերին կամ Ջոշ Հարթնեթին: Երկրորդական դերերում էլ ժապավենի ստեղծագործական խումբը ցանկանում է տեսնել Փոլ Բեթանիին, Շայա Լյաբոֆին, Բենեդիկտ Քամբերբեթչին եւ Մոնիկա Բելուչիին: «Որոշ գործակալներ արդեն հավանություն են տվել սցենարին եւ նույնիսկ հիացմունք արտահայտել: Մոտ օրերս հարցն ավելի հստակ կդառնա»,- ասաց ռեժիսորը:

Հավելենք, որ արդեն պայմանագիր է ստորագրվել Ռուսաստանում բնակվող հագուստի հայ մոդելավորող Նարինե Հարությունյանի եւ NARNY բրենդի հետ, որն այս ֆիլմի համար հավաքածու է ստեղծում: Իսկ «Նռնաքարե վզնոցը» մոնտաժվելու է հոլիվուդյան ստուդիաներից մեկում:

Հարկ է նշել նաեւ, որ «Նռնաքարե վզնոցը» գեղարվեստական ֆիլմի նախագծի ցուցադրության իրավունքները պատկանում են Ռուսաստանում գործող «Աշխարհի մարդիկ» հիմնադրամին:

Ռեժիսորը նշեց նաեւ, որ ֆիլմից ստացված եկամուտների մեծ մասն «Աշխարհի մարդիկ» հիմնադրամն օգտագործելու է հայկական ժամանակակից մշակույթը եւ պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային հանրությանը բազմակողմանիորեն ներկայացնելու իր առաքելությունը շարունակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ