News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էստոնիայի ընդդիմադիր Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Էդգար Սավիսարը կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկրի պատմության մեջ ռեկորդային քանակով ձայներ է հավաքել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ընտրական հանձնաժողովի տվյալներին։

Կիրակի Էստոնիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրողների  63.7 տոկոսը։ Խորհրդարանի 101 մանդատին հավակնում էր 872 թեկնածու։ Ընտրություններին առաջադրվել էր 10 կուսակցություն եւ 11 անկախ պատգամավոր։

Սավիսարի օգտին, ըստ նախնական տվյալների, քվեարկել է 25.07 հազար մարդ։ Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է  Սավիսասրին, որը 2011թ. տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ  հավաքել էր 23 հազար ձայն։ Երկրորդ տեղում է Էստոնիայի  վարչապետ, Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ Տաավի Ռիյվասը, ում օգտին քվեարկել է 15.8 հազար մարդ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Ցենտրիստական կուսակցության անդամ  Յանա Տոոմը։

Նշենք, որ իշխող Ռեֆորմիստական կուսակցությունը հաղթանակ էր տարել ընտրություններում՝ հավաքելով ձայների 27.7 տոկոսը, ինչը համապատասխանում է խորհրդարանի 101 մանդատից 30-ին։ Ցենտրիստանական կուսակցությունը 27 մանդատով երկրորդ տեղում է, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 15 մանդատով եզրափակում է եռյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ