ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Ժնեւում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ «անկեղծ երկխոսություն» է ունեցել Ուկրաինայի հարցով:
«Քիչ առաջ հանդիպեցի Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ՝ անկեղծ քննարկելու Ուկրաինայի, Սիրիայի իրավիճակի եւ Իրանի միջուկային ծրագրի հարցերը»,-գրել է նա Twitter-ում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարն այսօր՝ մարտի 2-ին, Ժնեւում փակ ռեժիմով հանդիպում են ունեցել President Wilson հյուրանոցում: Նրանց ձեռքսեղմումից հետո լրագրողներին խնդրել են լքել դահլիճը: