News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եթե ամբողջ փոքր ու միջին բիզնեսը խոշոր մատակարարներից հաշիվ-ապրանքագիր պահանջի, վերջիններս ստիպված կլինեն զիջել: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որը գտնվում է ԱԺ օրակարգում:

«Կարծում եմ, դուք չեք համոզի, որ եթե բոլոր 60 հազարից ավելի փոքր ու միջին առեւտրականները սկսեն հաշիվ-ապրանքագիր պահանջել խոշոր ներկրողից, նրանց բոլորին կմերժեն եւ ապրանք չեն տա, կլինի շաքարի, ձեթի, սպորտային հագուստի կամ մեկ այլ ապրանքի ներկրողը: Եթե չվաճառի, այդ ապրանքն ի՞նչ է անելու»,-ասել է Այվազյանը:

Դիտարկմանը, թե «իր խանութներում կվաճառի», ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Դուք, երեւում է, վատ եք պատկերացնում... Ես, օրինակ, ապրում եմ Չարենցավանում, որտեղ չկա ոչ մի «Երեւան Սիթի» ու «ՍԱՍ» (Սամվել Ալեքսանյանին ու Արտակ Սարգսյանին պատկանող սուրպերկմարկետների ցանց-խմբ)»:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։ Շրջանառության հարկ վճարողները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար (122 հազար դոլար)շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ