News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Նազարբեկ Երիտասարդական Միության նախաձեռնությամբ փետրվարի 27-ին կազմակերպվել է Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ցուցադրվել է Ծիր Կաթին ստուդիայի «Սումգայիթ. անպատիժ ոճրագործություն» ֆիլմը, ինչից հետո խոսքով հանդել է եկել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Նա ընթերցել է Սումգայիթի ջարդերը վերապրածների վկայությունները, որոնք հրապարակվել են  Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» եւ «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների համահիմնադիր Բերնար Քուշների «Սումգայիթյան ողբերգությունը» գրքում,  հիշեցրել է Սումգայիթյան ջարդերի կանխամտածված եւ ծրագրավորված լինելու հանգամանքը:

Զուգահեռներ են անցկացվել Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ջարդերի միջեւ, անդրադարձ է կատարվել նաեւ Արցախյան շարժմանը, դրա պատմությանն ու ազատագրական պայքարի արդի փուլին։

Միջոցառմանը ներկա են եղել տեղի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ