News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ISIS-ն իրեն իսլամական է անվանում, սակայն արդեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մահմեդականների է սպանել: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հորդանանի Աբդուլլա II թագավորը: Այս հարցազրույցն առաջինն է հորդանանցի օդաչու Մոազ ալ-Քասասբեխի դաժան սպանությունից հետո, որի ինքնաթիռը կործանվել էր 2014 թվականի դեկտեմբերին, Սիրիայում:

Աբդուլլա թագավորը հայտարարել է, որ Հորդանանի պատասխանը ծայրահեղականներին անողոք է լինելու: Հիշեցնենք, որ Հորդանանը զինյալների բազաների ուղղությամբ արդեն ավիահարվածներ է հասցրել:

Թագավորը նշել է, որ չափազանց վրդովված ու վշտացած է: Նա հոգով ու սրտով սպանվածի ծնողների, քույրերի ու եղբայրների հետ է. «Նրա կինը… նրանք ընդամենը 5 ամիս էին ամուսնացած: Աստված նրա հոգուն պահապան»:

Նա նաեւ հավելել է, որ ISIS-ը կամ Daesh-ը հավաքագրում է «խաբված երիտասարդների», որոնք կազմակերպությանն «իսլամական պետություն» են համարում:

Աբդուլլա թագավորը համաձայնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որը հրաժարվել է ISIS-ի անդամներին իսլամական ծայրահեղական կոչել, քանի որ նրանց գործողություններն իսլամական չեն: «Նրանք հանցագործներ են եւ դեմ են Իսլամին, ու փորձում են իշխել մահմեդականներին: Նրանք փորձում են իրենց որպես զոհ ներկայացնել: Իսկ ի՞նչ կասեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մահմեդականների մասին, որոնց վերջին մեկուկես տարվա ընթացքում սպանել են Սիրիայում եւ Իրաքում»,- ընդգծել է Հորդանանի թագավորը:

Նա նաեւ հավելել է, որ Հորդանանը պետք է անցնի արեւելյան Սիրիա եւ հյուսիսային Իրաք, որտեղ ISIS-ը բազմաթիվ մարդկանց է սպանել:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որի հետ ընդհանուր թշնամի ունեն, Աբդուլլա թագավորը հայտարարել է. «Մենք հավատում ենք, որ լուծումը պետք է քաղաքական լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ