News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-28-ն այցելել էր ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության  ծրագրի մանրամասներն ու առաջիկա անելիքները:

Այնուհետ Սուրեն Գրիգորյանն ու Ռուսլան Բաղդասարյանը Ստեփանակերտի երիտասարդության պալատում  դիտել են  Երեւանի պետական կրկեսի դերասանների՝ արցախցի երեխաների համար պատրաստած ուրախ ներկայացումը: 

Փետրվարի 27-ին  կայացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ու   Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են  Երեւանի եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության ընթացքն ու հեռանկարները:

Այցի ընթացքում Ռուսլան Բաղդասարյանն ու Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի եւ Մարտակերտ քաղաքի միջեւ բարեկամության հուշագիր, իսկ համագործակցության մեկնարկը նշանավորվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից Մարտակերտին նվիրաբերված Երեւան-Մարտակերտ նստարաններով եւ այլ գույքով։

Մարտակերտում ծառայություն անցնող զինվորների ծնողների համար նաեւ ապահովվել են փոխադրամիջոցներ, իսկ արդեն տեղում  կազմակերպվել է հանդիպում զինվորների հետ եւ համատեղ ճաշկերույթ:

Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության անդամները եղել են նաեւ Մարտակերտի զորամասում  եւ սահմանային հետակետերում, փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը զինվորներին եւ հրամանատարական կազմին։ Երեւանի պետական կրկեսի դերասանների հաջորդ ներկայացումը հենց զորամասում է տեղի ունեցել, որին հետեւել են նաեւ մարտակերտցի երեխաները: Միջոցառման ընթացքում   զինվորներին ու երեխաներին են փոխանցվել դավթաշենցի դպրոցականների պատրաստած նվերները:

Փետրվարի 28-ին Դավթաշենի պատվիրակության անդամներն  այցելել են  Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք  մատուցել Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ դրել  հուշարձանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ