News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւի ընդունումը եւս մի քայլ կարող է լինել` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ, պատվար` նոր ոճրագործ մտահաղացումների չեզոքացման համար: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ԵԺԿ-ի քաղաքական խորհրդաժողովի նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ցանկանում եմ երախտիքս հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նմանօրինակ բանաձեւի հնարավորության համար:

Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում բոլոր պետությունների եւ միջազգային կառույցների, կուսակցությունների եւ կրոնական ու հասարակական կազմակերպությունների քաղաքական խիզախությունն ու կայուն կամքի դրսեւորումը:

Այս բանաձեւը եւս մի քայլ կարող է լինել` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ, պատվար` նոր ոճրագործ մտահաղացումների չեզոքացման համար:

2015 թվականին ՀՀ-ը իր արտաքին քաղաքականության համար ուղենիշ է սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման նոր փուլի մեկնարկը: Այսպիսի քաղաքականությունը ինքնանպատակ չէ` ուղղված միմիայն սեփական ցավի ամոքմանը:

Մենք գիտակցում ենք, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, ով վերջին հարյուրամյակի ընթացքում դրսեւորել է վերածնվելու ու ազգային գիտակցությունը վերարժեվորելու աննկարագրելի ջանքեր, ունի նաեւ իր անելիքը նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ոճիրի ճանաչմանն ու դատապարտմանն հասնելու միջոցով մենք պարտական ենք վերհիշել ու հիշեցնել, դատապարտել ու քննադատել: Մեր խորհրդարանի օրակարգում են արդեն ցեղասպանության ճանաչման մի շարք նախագծեր: Յուրաքանչյուր ցեղասպանապանական հանցագործություն մարդկային դաժանության դրսեւորում է` ծնված անպատժելիության զգացումի ուժով:

Մենք դիտարկում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարեւոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարում եւ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով շարունակելու ենք այս գործընթացը:

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի սկիզբը նախանշվել է դեռեւս 1915 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի համատեղ հռչակագրով, ուր պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը:

Դրանից հետո մինչ օրս բազմաբնույթ փաստաթղթեր են ընդունվել տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Դատապարտող ցանկացած բանաձեւ, քննադատական յուրաքանչյուր խոսք ու խորհրդարանական որոշում յուրահատուկ վերաբերմունք են եղել թուրքական մերժողականության դեմ, ապացույց, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է:

Սակայն, որքան էլ ցավալի է, Ցեղասպանության 100-ամյակի նախօրերին մենք դեռ պայքարում ենք թուրքական մերժողականության դեմ: Շուրջ 100 տարի է, ինչ մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողություն ոտնահարված է: Միջազգային հարթակներում թուրքական պաշտոնական լոբբին ջանքեր չի խնայում խեղաթյուրելու պատմական արդարությունը: Թուրքիան չի գիտակցում, որ Հայոց ցեղասպանության մերժումը եւ պատմական ճշմարտության կոծկումը առաջին հերթին սպառնում է հենց իրեն` Թուրքիային` ժողովրդավար դառնալու իր ուղին ավելի դյուրին դարձնելու գործում:

Մենք, ամենաբարձր մակարդակով, կոչ ենք արել Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմությանն ու հիշողությանը:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Այս համոզմունքից ելնելով` մենք մշակելու ենք մեր հետագա անելիքները:

Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարեւոր քայլ` մարդասիրական նկատառումներից ելնելով:

Մեկ անգամ եւս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար:

Մեր մասով, մենք միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր եւ դատապարտի´ր, որ չկրկնես» բանաձեւը:

Շնորհակալություն ուշադրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ