News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում անցած տարվա ամռանը մահացած 28-ամյա Նարինե Շարոյանի ամուսինը՝ Գագիկ Մինասյանը, միայն մեկ ցանկություն ունի՝ մեղավորները պատժվեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իրենք հետեւում են քննության ընթացքին, ծանոթ են փորձաքննությունների պատասխաններին եւ այժմ սպասում են, որ դատարանն արդարացի վճիռ կայացնի:

Մեր հարցին, թե արդյոք այս ընթացքում գործով մեղադրյալ, գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանը կամ հիվանդանոցի տնօրինությունն այցելել է Նարինեի հարազատներին, օգնություն առաջարկել, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, ոչ մի անգամ չեն եկել, չեն տեսել: Ընտանիքս քանդել են»:

Նշենք, որ փետրվարի 27-ին Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 7-ին ստացվել էր քաղաքացի Գ.Մինասյանի հաղորդումը, որ իր կինը՝ Նարինե Շարոյանը, հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, որի արդյունքում, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, վիրահատությունից 3 օր անց՝ հուլիսի 1-ին, նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։

Դեպքի առթիվ նշանակված փորձաքննության պատասխանների համաձայն՝ կնոջ բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին ոչ թե ինֆեկցիոն, այլ մանկաբարձական բաժանմունքում: Ըստ փորձագետների՝ հետագայում ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումները արդյունք չեն տվել եւ հնարավոր չի եղել փրկել կնոջ կյանքը, քանի որ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխելու պատճառով տրվել է նրա վիճակի ոչ ճիշտ գնահատական, ախտորոշումը եղել է ուշացած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ