News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իր արտադրության բաժինները չի տեղակայի Հայաստանում, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ հետեւաբար ավելացված արժեքի հարկը որպես պետությունների միջեւ եկամուտը կիսելու միջոց, սպառել է իրեն եւ ժամանակն է անցնել շրջանառության հարկի:

Նրա խոսքով՝ փոքր բիզնեսն, օրինակ, մինչեւ 115 մլն դրամի շրջանառության դեմքում, պետք է հարկվի 5-6 տոկոսով, խոշորը՝ 10-12 տոկոսով: Ընդ որում, խոշոր բինեսի դեպքում եւս առաջին 115 մլն դրամի շրջանառւթյունը պետք է հարկվի 5-6 տոկոսով:

«Եվ վերջ. 4-5 անգամ կկրճատվեն հարկային ստուգումները: Չէ որ բիզնեսի 90 տոկոսը հարկայինից բողոքում է հենց ԱԱՀ-ի պատճառով: Իսկ ինչո՞ւ չվերացնենք ԱԱՀ-նԼ Պարզապես վախենում ենք չհավաքել ներկայիս 1,1 տրլն դրամի հարկերը»,-ասել է Բագրատյանը՝ հիշեցնելով խորհրդային փորձը:

«Համարվում է, որ ԽՍՀՄ-ում հարկային իդելական համակարգ էր գործում, բանկային կայունության գործիքների առումով՝ նույնպես: Եվ ոչ ոք չէր բողոքում հարկային տեսուչներից խորհրդային ժամանակ: Նրանք չէին սանրում ձեռնարկությունը»,-ասել է Բագրատյանը:

«Ինչպես առաջացավ ԱԱՀ-ն: Եվրոպական ածխի միությունում, երբ գերմանացիները, ֆրանսիացիները եւ մյուսները չգիտեին՝ ինչպես բաժանել եկամուտը համատեղ ձեռնարկությունների դեպքում: Ֆրանսիացիներն էլ առաջարկեցին ԱԱՀ-ն, բայց այդպիսի կոոպերացիա Հայաստանում ու ԼՂՀ-ում չկա: Մեր մենթալիտետը տարբեր է: Իսկ Ռուսաստանը իր արտադրությունները չի դնի Հայաստանում: Չի լինի նման բան, խորհրդային ժամանակներն անցել են եւ չեն վերադառնալու»,-ընդգծել է Բագրատյանը:

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում վաղուց շրջանառության հարկը կա: «Չինաստանը երկար ժամանակ դա չէր անում, իսկ հիմա արագ անցնում է 13-տոկոսանոց շրջանառության հարկի: Ճապոնիայում նույնպես այդ համակարգն է: Եվրամիությունում, հեղինակավոր տնտեսական ֆորումում, որին ես մասնակցում էի, ելույթ ունեցողները հայտարարեցին, որ ԵՄ-ն երկու չլուծված հարց ունի՝ արտարժույթի փոխարժեքը, որը չեն կարողանում սահմանել այնպես, որ ձեռնտու լինի եւ արտահանողների եւ ներքին շուկայի համար, եւ երկրորդը՝ ԱԱՀ-ն է»,-ընդգծել է նախկին վարչապետը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ