News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին, այցելել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ մասնակցել անվանի նկարչի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին.

Հանրապետության Նախագահը քոլեջում շրջայցից հետո, ներկա է գտնվել այնտեղ դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին:

Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն: Հայփոստ ՓԲԸ-ի կողմից նախագծված եւ տպագրված 2 նամականիշը՝ «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմայով, շրջանառության մեջ է դրվում այսօրվանից: Նամականիշների վրա պատկերված են Փանոս Թերլեմեզյանի ինքնդիմանկարը՝ կատարված 1930 թվականին եւ «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը (1915թ.):

Գեղարվեստի պետական քոլեջում կայացել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի թողարկած՝ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամի շնորհանդեսը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը եւ Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, իսկ դարձերեսին՝ Թերլեմեզյանի «Տաթեւի վանքը» կտավից եւ նրա ինքնադիմանկարից դրվագներ:

Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակի առթիվ պետական պատվերով հրատարակվել է «Թերլեմեզյանցիներ» հուշագիրք-ալբոմ, որի շնորհանդեսը եւս Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել նկարչի անունը կրող քոլեջում: Երկու մասից կազմված գրքում ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանում, այնուհետեւ անկախ Հայաստանում քոլեջում դասավանդած եւ դասավանդող արվեստագետների կենսագրական տվյալներն ու աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ