News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հրաժարվել է հանդիպել հանրահայտ երգչուհի Մադոննայի հետ, որը Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա  կատարած հարձակումից հետո հրավիրել էր քաղաքական գործին մարդու իրավունքների շուրջ քննարկում վարելու համար։

Հունվարի 7-ին 12 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Լե Պենը քննադատել էր խմբագրատան վրա կատարած հարձակումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ընդամենը աշխարհին խաղաղություն եմ ցանկանում։ Այդ պատճառով առաջին բանը, որի մասին ես մտածեցի, Մարին Լե Պենին հանդիպելն ու նրա հետ զրուցելն էր։ Ես կցանկանայի նրա շուրթերից անձամբ լսել, թե ինչ է նա մտածում Ֆրանսիայում եւ առհասարակ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին»,- հայտարարել է Մադոննան Canal+ հեռուստաալիքի եթերում։

Մարին Լե Պենը երեքշաբթի RTL ռադիոկայանի եթերում մերժել էր Մադոննայի առաջարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ