News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ավարտվեց փետրվարի 28-ի գիշերը սպանված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։ Սգո մեքենան Սախարովսկի կենտրոնից շարժվել է դեպի Տրոեկուրովսկոե գերեզմանատուն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Հոգեհանգստի արարողությունից 15 րոպե առաջ սգո սրահի դռները այցելուների համար փակել են՝ հնարավորություն տալով մտերիմներին հրաժեշտ տալ Նեմցովին։

Հավաքվածները Նեմցովի աճյունը տեղափոխող մեքենան ուղեկցել են ծափահարություններով եւ ծաղիկներ են նետել նրա հետեւից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ներկա չեն լինելու Նեմցովի հրաժեշտի արարողությանը։ Նրան հրաժեշտ տալու էին եկել ՌԴ փոխվարչապետները, գյուղատնտեսության նախարարն ու ԱՄՆ դեսպանը։

Նեմցովին վերջին հրաժեշտը տալու էին եկել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի կինն ու աղջիկը։

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել էր փետրվարի 28-ի գիշերը Կրեմլի մոտակայքում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, մեջքին ստացած հրազենային վնասվածքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ