News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահների կենսաթոշակի մասին օրինագիծը սխալ է կազմված եւ արժեզրկում է Հայաստանի նախկին նախագահի ինստիտուտը։ Այս մասին մարտի 3-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ««ՀՀ նախագահի վարձատրության,սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը։

Մասնավորապես Մինասյանի համար անհասկանալի է դրույթը, որի համաձայն՝ նախագահը թոշակ չի ստանում այնքան ժամանակ, քանի դեռ այլ պաշտոն է զբաղեցնում, որի դիմաց վճարվող աշխատավարձը գերազանցում է թոշակի չափը։

«Դու չե՞ք մտածել, թե կողքից ոնց է նայվում այն հանգամանքը, որ պետությունը ստուգում է՝ իր նախկին նախագահը աշխատում է, թե չի աշխատում, իսկ նա պետք է բացատրություն գրի։ Հիմա ինչ, դուք պետք է հայց ուղարկեք Մոսկվա, որպեսզի ստուգեք աշխատում է արդյոք Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ (որպես ԱՖԿ «Սիստեմա» Խորհրդի անդամ-խմբ.)։ Կամ միգուցե նախկին նախագահներից մեկը համալսարանում մի որեւէ ամբիոն է ղեկավարում։  Եւ ի՞նչ։ Նախկին նախագահը ձեզ տեղեկանք պե՞տք է գրի, ի՞նչ է»,- հայտարարել է Մինասյանը։

Ըստ նրա՝ նախկին նախագահին ոչ թե թոշակ պետք է վճարել, այլ պատվո վճար եւ վճարել դա անկախ ամեն ինչից։ «Դրա իմաստը ոչ թե նախկին նախագահներին հատկացվող սոցիալական օգնությունն է, այլ նախկին նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանքը»,- ընդգծել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջարկում է նախկին նախագահների համար թոշակ սահմանել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ