News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փետրվարի 27-ի գիշերը սպանված ՌՊՌ-Պառնաս կուսակցության անդամ Բորիս Նեմցովը հուղարկավորվեց Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Նեմցովին վերջին հրաժեշտը տալու էին եկել  նրա ընտանիքի անդամները,, գործընկերները, հասարակական ակտիվիստներ, նրան անձամբ չճանաչող, սակայն նրա հայացքները հարգող մարդիկ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նեմցովին հուղարկավորել են ուղղափառ եկեղեցու ծիսակարգով։

Մարտի 3-ի ցերեկը Մոսկվայում կայացել էր Նեմցովի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախկին փոխվարչապետ, Նիժնի Նովգորոդի շրջանի նախկին նահանգապետ, Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա։ Հետաքննությունը ուսումնասիրում է սպանության մի քանի տարբերակներ՝ չբացառելով պատվերով սպանության վարկածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ