News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահի ինստիտուտի հարցը կոնկրետ նախագահին սիրել-չսիրելու հարց չի։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ելույթ ունենալով ««ՀՀ նախագահի վարձատրության,սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, իրեն զարմացրել է ընդդիմության ռեակցիան, որոնք ամեն ինչ հանգեցնում են կոնկրետ մարդկանց։

«Հասկանալի է, որ եթե, ասենք, նախագահին ընտրել է քաղաքացիների 55 տոկոսը, մյուս 45 տոկոսը կարող են չսիրել կամ անտարբեր լինել։ Բայց այդ մասին դատողություններ անելն ու հանրությանը ներկայացնելը, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասել է Սահակյանը։

ԱԺ նախագահը հայտարարել է, թե եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամեռնաակտիվ քննադատներից մեկը, բայց ոչ անձի, այլ գործողությունների։ ««Եւ ի՞նչ։ Այսինքն, Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդի պատմության մեջ դեր չի ունեցե՞լ։ Իսկ ինչպե՞ս ողջ ժողովուրդը հետեւեց նրան եւ գնաց անկախության հետեւից։ Ինչպե՞ս ենք հաղթել պատերազմում։ Ախր այդ ամենը եղել է։ Այո, մարդիկ սխալներ անում են, ուրեմն պետք է դադարե՞նք հարգել նախագահի ինստիտուտը»,- հարցրելէ  Սահակյանը։

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջարկում է նախկին նախագահների համար թոշակ սահմանել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
Ամենաշատ