News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆինն միլիոնատեր Ռեյմա Կույսլան մտադիր է հեռանալ երկրից՝ արագության գերազանցման համար ահռելի տուգանքի համար, հաղորդում է Iltalehti կայքը՝ վկայակոչելով նրա գրառումը Facebook-ում։

«10 տարի առաջ ես չէի պատկերացնի, որ լրջորեն կմտածեմ հեռանալու մասին։ Բարձր եկամուտ ունեցողների համար Ֆինլանդիայում ապրելն անհնար է»,- դժգոհել է միլիոնատերը։

Ֆիննական օրենքներով տուգանքի չափն ուղղակիորեն կապված է օրինախախտի եկամուտներից, որքան հարուստ է, այնքան շատ պիտի վճարի։

Կույսլան երթեւեկել է 103 կմ/ժամ արագությամբ՝ թույլատրելի 80-ի պարագայում։ Նրան 8 տուգանք են նշանակել՝ յուրաքանչյուրը ամսական եկամտի 1/60-րդ չափով։ Միլիոնատիրոջ տարեկան եկամուտը կազմում է 6,5 մլն եվրո, ուստի նա պետք է վճարի 54024 եվրո տուգանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ