News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է տեղեկությունները, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանելու հարցում:

Ինչպես հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռեւս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին համապատասխանում են ՌԴ կողմից ներկայացվող պահանջներին:

Տարբեր ժամանակահատվածներում սահմանային հսկողության կամ իրացման ցանցում կատարված ստուգումների արդյունքում ռուս գործընկերների կողմից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, ինչի պատճառով էլ որոշ տնտեսավարողների ժամանակավոր արգելվել էր արտահանում իրականացնել: Այդուհանդերձ, համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, տնտեսություններում առկա թերությունների շտկումներից եւ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, տնտեսավարողները կրկին ստացել են արտահանման հնարավորություն: Գործընթացն աշխատանքային է եւ կրում է պարբերական բնույթ:

Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է իրականացնել արտահանում: Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, եւ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսավարողները կրկին կստանան արտահանում իրականացնելու հնարավորություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ