News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում այսօր՝ մարտի 3-ին, տեղի ունեցավ փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանի եւ ժամկետային զինծառայող Հայկ Բարոյանի հոգեհանգստյան արարողությունը:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոգեհանգստյան արարողությանը ներկա էին  զինծառայողների հարազատները, ընկերները, մեծ թվով համաքաղաքացիներ, զինվորականներ, ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին՝ Սեյրան Օհանյանը նրանց խոստացավ, որ հակառակորդը կստանա իր արժանի պատիժը:

«Երբ այսպիսի դեպքերի են առնչվում, միայն վրեժխնդրությամբ ենք լցվում: Ուզում եմ այստեղ խոսք տալ, որ մենք խիստ պատժելու ենք։ Պատասխանի մի մասն արդեն տրված է, պատասխանի մեծ մասը տվել ենք 2014-2015թթ.։ Ես մինչեւ գետին խոնարհվում եմ իրենց հիշատակի առջեւ, Արտակի եւ Հայկի հարազատների առջեւ։ Հավերժ փառք նրանց։ Եկենք գոտեպնդվենք եւ այս դժվար պահին հպարտություն ապրենք մեր նահատակ զինվորներով, ովքեր ամեն օր ըմբոստ հայացքով սահմաններին կանգնած, պաշտպանում են մեր հայրենիքը։ Արտակը եւ Հայկը բարեխիղճ ծառայություն են անցկացրել, բայց իրենց ողջ ծառայության ընթացքում իրենց դրսեւորվել են որպես բարեխիղճ, պարտաճանաչ զինվորականներ, հայրենիքի նվիրյալներ, ամեն ինչ արել են, որպեսզի մեր երկրի սահմանները անառիկ լինեն։ Մեր հարեւաններն այդպիսինն են. մենք գործ ունենք մի ազգի հետ, ովքեր մարդկային լեզուն չեն հասկանում, ովքեր միայն ուժն են հասկանում, ովքեր գայլի ոհմակի նման փորձում են այրան հոտ զգալ եւ վիրավոր մարդկանց վրա հարձակվել, ծուղակներ են կազմում եւ այդ ծուղակներից դարանակալելով ոչ տղամարդկային կեցվածքով փորձում հայ ժողովրդի հետ իրենց հարաբերությունները ձեւավորել։ Այս դժվար ժամանակներում մենք բոլորս պետք է ավելի ամուր լինենք, միասին լինենք եւ կանգնենք այն ընտանիքների, ծնողների կողքին, ովքեր այսօր սգում են իրենց նահատակված զավակների համար։ Մենք չենք կորցրել Արտակին եւ Հայկին, մենք, ընդհակառակը, գտել ենք այն հերոսներին, ովքեր հայ ժողովրդի պատիվը գետնով չեն տվել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ Արտակ Սեդրակի Աղեկյանը ամուսնացած էր, երկու երեխաների հայր: Նա զինված ուժերում էր 1996 թ.: Զոհված զինծառայողը՝ նրա համաքաղաքացի, ժամկետային Հայկ Բարոյանը, որը զորակոչվել էր 2013թ. աշնանը, տան ավագ որդին էր, ուներ 3 տարեկան եղբայր։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ