News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրջանառության հարկի մասին օրենքի նոր խմբագրության մասին NEWS.am-ը զրուցել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ: Այն լուծումը, որը մոտ 1.5 տարի առաջ առաջարկել էին բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կառույցների (շրջհարկի ձեռքբերման փաստաթղթերի ծավալով հարկային բեռի նվազեցում) Կառավարությունը ընդունելի համարեց եւ ներկայացրեց օրինագծի տեսքով:

«Հարցի լուծումը մի քանի անգամ հետաձգեցինք, ուշացրինք, ժողովրդին հանեցինք փողոց, նոր գնացինք համագործակցության: 21-րդ դարում արդեն վաղուց հարցերն այսպես չեն լուծվում: Քաղաքակիրթ աշխարհն անցել է բոլոր այս խնդիրներով եւ լուծումներով: Պարզապես պետք է վերլուծել, սովորել եւ պրոյեկտել մեր երկրի տնտեսության վրա՝ մի կողմ թողնելով անձնական ամբիցիաները, թե ով առաջ քաշեց այս կամ այն խելացի լուծումը», - նշում է Հ. Ավագյանը:

Եթե առեւտրականը կարողանա ամբողջությամբ դեբետագրել ԱԱՀ-ն ձեռքբերման ողջ շղթայով, ԱԱՀ-ի իրական տոկոսադրույքն իր հմաար կկազմի 3%-ից քիչ ավել: Սա ավելի քիչ է, քան շրջանառության հարկի 5% տոկոսադրույքը (չհաշված նվազեցումները), որն առաջարկում է նոր օրինագիծը…

ԱԱՀ վճարելը վտանգավոր չէ, եթե չկա փաստթղթաշրջանառության խնդիր: Ավելին՝ դեբետագրումների հաշվին կարելի է ավելի լավ պլանավորել հարկային վճարումները եւ ձեռնարկության ընդհանուր ֆինանսական հոսքը: Դրանից բացի, ի տարբերություն շրջհարկի ու առավել եւս հաստատագրված վճարի, դու չես վճարում, եթե աշխատել ես մինուսով: Չկա շահույթ, չկա հարկ:

Այդ դեպքում ինչո՞ւ է վաճառողն ընտրում շրջանառության հարկ: Որովհետեւ չի կարող հիմնավորել իր ձեռքբերումները, ինչը պահանջում է ԱԱՀ-ի ռեժիմը:

Ինչ վերաբերում է արտադրողներին (թեեւ շրջհարկի դաշտւմ նրանք քիչ են), ապա իմ տեսանկյունից, ավելի ձեռնտու է կաամավոր անցնել ԱԱՀ-ի դաշտ: Որովհետեւ արտադրությունում դրա հետ է կապակցված ե՛ւ հաստոցների ամորտիզացիան, ե՛ւ արտադրական կորուստները: Բայց ներմուծված հումքով աշխատող արտադրողները եւս ընտրում են շրջհարկ, նույն պատճառով. չեն կարող հիմնավորել ձեռքբերումները:

Օրինական եւ չփաստաթղթավորված գործարքների հարկման միջեւ մկրատը առաջարկվել է սահմանել 4% (համապատասխանաբար 5% եւ 1%): ՓՄՁ ոլորտի ՀԿ-ներն առաջարկում էին այլ դրույքաչափեր…

Որպես գործարքի փաստաթղթեր պահանջելու միջոց՝ միտքը ճիշտ է: Սակայն պետք է բիզնեսին տալ անցումային ժամանակաշրջան եւ այդ մկրատը լայնացնել աստիճանաբար: Սկզբից՝ 3,5 եւ3%, ապա արդեն մինչեւ 4% եւ 5%: Այդ դեպքում փոքր բիզնփսը կհասկանա., որ խաղի նոր կանոնները տեւական են, իսկ նրան տալիս են ժամանակ, որ սկսի նորովի աշխատել մատակարարների հետ եւ փաստաթղթեր պահանջի:

Մեկ տարի անց մենք նախատեսում ենք վերլուծել, թե ինչպես  կանդրադառնա օրենքը առեւտրի փոքր օբյեկտների վրա, ըստ ոլորտների: Նախկինում այդպիսի վերլուություն արդեն արել ենք, եւ նկատել, որ դեղատներում բողոքներ չկան: Իսկ չկան այն պատճառով, որ մատակարարումների շղթան այնտեղ կայացած է: Ինչու՞:  Որովհետեւ գործում է ամենասկզբից՝ մաքսակետից (եթե դեղամիջոցը ներմուծված է), կամ պահեստից (եթե տեղական է): Ցավոք, դեղատները այս իմաստով մնում են սակավաթիվ լուսավոր կետերից մեկը:

Որքանո՞վ էր համարժեք ԱԱՀ-ի շեմի բարձրացումը ՓՄՁ-ի շահերին: Եւ ի՞նչ շրջանառություն պիտի ունենա փոքր խանութը, որպեսզի 1-2 աշխատող պահի, ամսական ստանա գոնե 250-300 հազար դրամ եկամուտ եւ չմտնի ԱԱՀ-ի դաշտ:

Դրա համար մենք կատարել են հաշվարկ՝ ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի հսամար: Ընդ որում, որպես հաշվարկի հիմք ընդունել ենք միայն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները՝ձեթ, շաքարավազ, ալյուր, ծխախոտ, տնտեսական ապրանքներ եւ այլն: Այդ դեպքում անհրաժեշտ շեմը կազմում էր 120 մլն դրամ եւ ավելի՝ հաշվի առնելով խանութի կոմունալ ծախսերը, ապրանքի փչացումն ու վերադարձը:

Իսկ հիմա պատկերացրեք միրգ-բանջարեղենի կրպակների դրությունը: Կոմունալ ծախսերը դրանց մոտ շատ ավելի բարձր են. Անընդհատ միացրած է սառնարան եւ գրեթե անընդհատ՝  օդորակիչ (ձմռանը՝ ջեռուցման համար, որ ապրանքը չմրսի): Իսկ ապրանքի փչացման տոկոսը, բնականաբար, ավելի բարձր է, քան ոչ պարենային ապրանքների դեպքում:

Իսկ ներկայիս 58,35 մլն շեմի դեպքում ձեռնարկատերերը բողոքում էին. «Եթե մենք հիմնավորենք մեր ծախսերը, հասույթը թաքցնել չենք կարողանա»: Մեր հարցումներում (բնականաբար՝ անանուն) ձեռնարկատերեը նշում էին, որ թաքցնում են շրջանառության մինչեւ 50%-ը եւ ավելին:

Ներկայացնելով նախագիծը խորհրդարանում՝ էլոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ոսկերիչների համար կարող է պահանջվել հատուկ կարգավորում….

Ոսկերիչները չգիտեն, ինչ անեն. Իրենց հաշվեկշռում կարող են լինել միաժամանակ ե՛ւ առեւտուր, ե՛ւ արտադրություն, ե՛ւ ծառայություններ (օրինակ՝ զարդերի նորոգում): Առանձնացված հաշվառման համար նրանք չունեն ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հաշվապահական հմտություններ: Միգուցե, այս դեպքում ավելի լավ կլիներ վերադարձնել հաստատագրված վճարը: Ճիշտ այնպես, ինչպես եղել էր մինչեւ 2009 թվականը: Այն ժամանակ գործել է նաեւ մեկ սեղանիկից շրջանառության սահմանափակում (ամսկան 3 մլն դրամ), որից բարձրը ԱԱՀ-ի դաշտն էր: Սա արված էր նրա համար, որ այդ ռեժիմի տակ չմտնի խոշոր բիզնեսը: Իսկ փոխկապակցված անձանց մոտ շրջանռությունը դիտարկվում էր միասին:

Ոսկերիչնեըը կարողանո՞ւմ են հիմնավորել հումքի ձեռքբերումը: Բանկային ձուլակտորների դեպքում՝ հավանաբար, իսկ ջարդոնի՞…

Ձուլակտորների հետ,  բնականաբար, ամեն ինչ մաքուր է: Իսկ ջարդոնի հետ առաջանում են հարցեր, ու ոչ միայն ջարդոնի: Ձուլակտորների վերաձուլման հետ եւս: Կախված ոսկու հարգից, թանկարժեք մետաղի պարունակությունը պատտրաստի արտադրանքի մեջ կրող է փոխվել: Դրա համար շատ դժվար է հաշվարկել (իսկ հարկային տեսչությանը՝ հետեւել), թե որքան, օրինակ, ոսկի է իրականում օգտագործվել եւ որքան այլ մետաղ խառնվել:

Սրանից բացի, ոսկերիչների մոտ շրջանառությունը, հասկանալի պատճառներով, բարձր է, բայց վերադիրը՝ ցածր: Ասենք, 500 դոլարանոց զորդի մեջ նրա եկամուտը կարող է կազմել 2-3%: Այլ կերպ ասած, ոսկերչական իրեր եւ, ասենք, հագուստ վաճառողի մոտ շրջանառությոնը կարող է տարբերվել անգամներով, իսկ շահույթը՝ գրեթե չտարբերվել:

Նախարարն առանձին կարգավորում է խոստացել նաեւ կարգո փաստաթղթերով (առանց մանրամասն բացվածքի) ապրանքի համար, որը հասարակության մեջ հայտնի է իբրեւ «կիլոյով շոր»:

Եթե մատակարարը մանրամասն սպեցիֆիկացիա է գրում, հարցեր չեն առաջանում: Այլ բան է, եթե ներմուծողի խնդրանքով փաստաթղթում ցածր գին են գրում: Սակայն այստեղ մեխանիզմներ եւս կան: Օրինակ, անմիջական ներմուծողները շրջհարկով աշխատել չեն կարող, որ ապրանքի հետքը չկորի: Իսկ եթե ներմուծողը բերել է, դիցուք, 800 դոլարի ապրանք, որ վաճառում է հազարով. իսկ փաստաթղթի մեջ գրում է 500, կստացվի, որ եթե ցածր գրված գնի պատճառով ավելի քիչ ԱԱՀ  է գանձվում, ապա ներքին շուկայում վաճառքի ժամանակ կորուստը վերականգնվում է՝ շահութահարկով կամ եկամտային հարկով, քանի որ քիչ ցույց տված ապրանքի գնի պատճառով տնտեսվարողը ստիպված է լինելու ավելի մեծ շահութահարկ վճարել: Այդ մեխանիզմը, ի դեպ, մեզ մոտ աշխատել է: Ու թեեւ հարկային մարմիններն ասում են, որ այն ուներ իր թերությւոնները, սակայն  համաձայնվենք, որ հարկային ծառայության հնարավորություններն այլ են, քան տարիներ առաջ:

Այդ օրենքով, որն արդեն քննարկվել է ԱԺ-ում արտահերթ ռիմով, կա եւս մեկ հարց՝ կապված նվազեցումների ժամկետների հետ: Օրինակ, Նոր տարվա շեմին, զեղչերի սեզոնին, վաճառովղը առնում է մի ամբողջ կոնտեյներ հագուստ՝ մեկ տարվա համար: Բայց եթե, ասենք, ձեռքբերումը եղել է դեկտեմբերի 25-ին, ապա նախատեսված 4% նվազեցումը նա կստանա միայն այն քիչ քանակից, որը կվաճառի տարվա վեչրջին շաբաթում: Հնարավոր լուծումներից մեկը՝ տարածել հաշվանցումը ոչ միայն օրացուցային տարվա, այլեւ գործարքի պահից ինչ-որ ժամանակաշրջանի վրա:

Ինչ-որ բան կփոխվի՞ գյուղմթերք վաճառղոների համար:

Ոչ, տեղական միրգ-բանջարեղեն արտադրողները, ինչպես եւ նախկինում, պարտավոր չեն ձեռքբերումը փաստաթղթավորել: Բայց այստեղ լուրջ խնդիր ունենք ներմուծված մրգի եւ ջերմոցային բանջարեղենի հետ: Այստեղ շատերը խոսում են հարկային մարմինների համար ծագող բարդությունների մասին, այն է՝ պարզ չէ, թե ինչ պոմիդոր է վաճառասեղանին՝ տեղակա՞ն, թե՞ ներմուծված: Բայց, կրկնեմ, պետք չէ թերագնահատել հարկային մարմինները: Նրանք բավարար չափով տեղեկացված են:

Զրուցեց՝ Արամ Գարեգինյանը

Հիշեցնենք, նախկինում շրջանառության հարկը առեւտրի սուբյեկտների համար սահմանվել էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ: Համաձայն «Շրջանառության հարկի մասին» ՀՀ Օրենքում փոփոխություների նախագծի, դրույքաչափը նախատեսվում է սահմանել 1% «սպիտակ» եւ 5%՝ «գորշ» գործարքներով ձեռքբերումներից: Այդուհանդերձ, հարկը չի կարող պակաս լինել ընդհանուր շրջանառության 1,5%-ից. Արտադրության սուբյեկտների համար դրույքաչափը կմնա նախկին 3,5%-ը: ԱԱՀի ռեժիմի շեմը նախատեսվում է բարձրացնել 58,35-ից մինչեւ 113,4 մլն դրամ տարեկան շրջանառություն (ներկայիս փոխարժեքով՝ համապատասխանաբար շուրջ $122 եւ $237 հազ): Ինչպես եւ նախկինում, շեմը գերազանցելիս, հարկվելու է միայն գերազանցող մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ