News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում նախօրեին ոստիկանների կողմից սպանված անտուն մարդը Ֆրանսիայի քաղաքացի է, հաղորդում է The Los Angeles Times թերթը: Նրա անունը Շառլի Սատյուրմին Ռոբինե է:

2000 թվականին նա մեղադրվել է Wells Fargo բանկի մասնաճյուղը թալանելու մեջ: Նա այդ հանցագործությունն իրականացրել է հանցակիցների հետ միասին: Հանցագործության ժամանակ Ռոբինեն ատրճանակով հարվածել է գանձապահներից մեկին՝ դանդաղ շարժվելու համար:

Երբ հանցագործներին ձերբակալել են, նա հայտարարել է, որ գնացել է այդ քայլին, որպեսզի վճարի դերասանական վարպետության դասընթացների համար: Ռոբինեին դատապարտել են 15 տարվա ազատազրկման, իսկ 2014-ի մայիսին նա ազատ է արձակվել, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 39-ամյա անտուն տղամարդն սպանվել է Սքիդ Ռոուի շրջանում ոստիկանների հետ ծեծկռտուքի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ