News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օսլոյում այս օրերին ընթացող «Red Zone» փառատոնի թեման Հայոց ցեղասպանությունն է:

Փառատոնի շրջանակներում մարտի 3-ին տեղի է ունեցել «Մոռացության 100 տարիներ» անվանումով համերգը, որին մասնակցել են երգիչ-երաժիշտներ Հայաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Իրանից: Փառատոնի ծրագրում մարտի 3-ից 8-ը ընդգրկված են Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «ԶԱՌ» թատրոնի «Արմինե՛, քույր» թատերական ներկայացումը, լեհ լուսանկարիչ Մագդալենա Մադրայի «Պատկերներ Անատոլիայից» ֆոտոցուցահանդեսը, շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը, «Աշխարհի կողմից մոռացվածը. Արեւմուտքի ընտրովի հիշողությունը» թեմայով քննարկում` Լոնդոնից «Կոմիտաս» ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արա Սարաֆյանի, Օսլոյից «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի եւ լրագրող Սեբինա Սկատվիկի մասնակցությամբ:

Նշենք, որ «Red Zone»-ը փառատոն է, որն ընդգծում է խոսքի ազատության արտահայտումն արվեստի միջոցով` ցույց տալով արվեստի ուժը` լույս սփռելու մարդկության պատմության մոռացության խավարի վրա եւ դատապարտելու անցյալում տեղի ունեցած հանցագործությունների ժխտողականությունը: Այն անցկացվում է ամեն տարի հերթականորեն Օսլոյում եւ Մերձավոր արեւելքի երկրներից մեկում: Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Օսլոյում 2013թ., այնուհետեւ` Բեյրութում եւ Կահիրեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ