News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արտագաղթը երկակի ազդեցություն է ունենում Հայաստանի վրա։ Մի կողմից որոշակի նորարարություններ է մտցնում երկիր, իսկ մյուս կողմից՝ երկիրը կորցնում է որակյալ աշխատուժը։ Այս մասին մարտի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են։ Ազգագրագետը նշել է, որ անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ արտագաղթի հիմնական պատճառը  աշխատանքի բացակայությունն է ընդհանուր առմամբ, եւ բարձր վարձատրվող աշխատանքի բացակայությունը՝ մասնավորապես։

«Քանի որ Հայաստանի աշխատաշուկան դիֆերենցված չէ, տարբեր ոլորտների մասնագետների պահանջարկ այստեղ չկա։ Կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն են ստանում արտասահմանում, սակայն վերադառնալով՝ համապատասխան վարձատրվող աշխատանք չեն գտնում եւ տեղի է ունենում կրկնակի արտագաղթ»,- նշել է Աղասի Թադեոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ