News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեք ուժեր՝ տարբեր, շատ հարցերում իրար հակասող հայացքներով, կարողացան հաղթել նեղ կուսակցական շահերին եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) բանաձեւը ստանալ:  Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին ԵԺԿ ընդունած բանաձեւը:

Այսքան տարբեր քաղաքական ուժերը, ինչպիսիք են «Ժառանգություն»-ը, Հանրապետական կուսակցությունն ու «Օրինաց երկիր»-ը, որոնք Հայաստանից ԵԺԿ անդամ են, կարողացան ներկայանալ միասնական նախագծով: «Դա նշանակում է, որ կան հարցեր, որտեղ ազգային շահերը պետք է գերիշխեն նեղ կուսակցական շահերին»,- հայտարարեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 3-ին, խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդվարդ Շարմազանովն ընդգծել էր, որԵԺԿ բանաձեւում օգտագործված են նույն եզրույթները, ինչ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրում, որն ընդունվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Բանաձեւում օգտագործված են «Ցեղասպանություն» եւ «Հայրենազրկում» եզրույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ