News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը մարտի 4-ին 2-րդ վերջնական ընթերցմամբ ընդունեց նախկին նախագահի թոշակի եւ մատուցվող ծառայությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 1-ը, եւս 12-ը ձեռնպահ են մնացել։

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջարկում է նախկին նախագահների համար թոշակ սահմանել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով։ Ներկայիս աշխատավարձի հաշվարկով դա կազմում է 924 հազար դրամ (1930 դոլար)։

Բացի այդ, հանրապետության նախկին նախագահին տրամադրվում է կահավորված աշխատանքային գրասենյակ՝ մինչև 70 տարին լրանալը, իսկ այժմ այդ սահմանափակումը հանվում է եւ տրամադրվում ցմահ: (Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանը 70 տարեկան դարձավ 2015թ. հունվարին)։

Նախօրեին կայացած քննարկումների ժամանակ նախկին նախագահներին որեւէ թոշակ նշանակելուն կտրուկ դեմ էր արտահայտվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ