News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաղաղօվկիանոսյան Նաուրու պետության իշխանությունները կալանավորել են 183 փախստականների՝ ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված ավստրալական ճամբարում բողոքի ակցիայի մասնակցելու համար, որոնք փորձել են հասնել Ավստրալիա: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին հաղորդել է Sydney Morning Herald-ը:

Նաուրուի իշխանությունները հայտարարել են, որ 140 ձերբակալվածներ, որոնք պահանջել են իրենց ուղարկել Ավստրալիա, արդեն ազատ են արձակվել: Միաժամանակ փախստականների փաստաբանները հայտարարել են, որ դեռեւս 150 մարդ մնում է անազատության մեջ:

Նաուրուի կառավարության մամուլի քարտուղարը կոչ է արել միգրանտներին հարգել երկրի օրենքները: «Սա փախստականների խնդիրը չէ, այլ օրենքի ու կարգուկանոնի: Մենք բոլոր մարդկանց հավասար ենք վերաբերվում՝ լինեն տեղի բնակիչներ, թե փախստականներ»,-ասել է նա, պարզաբանելով, որ փախստականները կալանավորվել են, քանի որ նրանք փակել են կղզու հիմնական մայրուղին:

Այս պահին փախստականների ճամբարում ապրում է 800 մարդ, որոնք հիմնականում Ասիայի աղքատ երկրներից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ