News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանում առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրությունների Վլադիմիր Պուտինը կհաղթեր հենց առաջին փուլում: Այս մասին են վկայում «Լեւադա Կենտրոնի» անցկացրած հարցումների արդյունքները:

Ըստ այդմ, Պուտինի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 59 տոկոսն ընդհանուր առմամբ եւ 80 տոկոսն այն մարդկանց, որոնք արդեն կողմնորոշվել են իրենց ընտրության մեջ:

ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 7 տոկոսը, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի օգտին՝ 4 տոկոսը: Մեկական տոկոս վարկանիշ ունեն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Երեք տարի անց Պուտինի վերընտրմանը կողմ է հարցվածների 57 տոկոսը: Յուրաքանչյուր 4-րդը նշել է, որ կցանկանար նախագահի պաշտոնում այլ անձի տեսնել:

Հարցումն անցկացվել է փետրվարի 20-23-ին, որին մասնակցել են 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 բնակիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ