News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը բացահայտված է համարում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

«Ո՞վ ա ասում՝ բացահայտված չի: Հենա նստած են, ես պիտի հատ-հատ անուններն ասե՞մ»,- լրագրողի հարցին պատասխանեց Մանվել Գրիգորյանը, որն այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանին բնութագրեց որպես «պետական, զինվորական, հայասեր, ընտանիքասեր, հավատքասեր» մարդու:

Հարցին՝ մենք սպարապետի երազած Հայաստանում ենք ապրում, թե ոչ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դե կարող ա մի երկու բան էլ որ կիսատ-պռատ ըլնի, կդզցնենք: Ոչ մի բան էլ մի հատից չի ըլնում, ոչ մի երկիր էլ մի հատից չի կառուցվում: Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլնի, էսօր ես ձեզ կապացուցեմ նոր սերնդով»:

Նշենք, որ մարտի 5-ին լրացավ Վազգեն Սարգսյանի 56-ամյակը:

Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:

Տպել
Ամենաշատ