News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանը աշխարհի քաղաքներում կյանքի որակի մակարդակի վերաբերյալ վարկանիշում զբաղեցրել է 183-րդ տեղը: Վարկանիշը կազմել է ամերիկյան Mercer քոնսալթինգային ընկերությունը:

Mercer-ի ցանկը կազմվում է աշխարհի 230 քաղաքների 39 չափանիշներով համեմատական հետազոտության արդյունքում: Դրանց շարքում են հանցավորության մակարդակը, քաղաքական կայունությունը, բժշկական օգնության որակը, բանկային ծառայությունները, տրանսպորտային համակարգի հարմարավետությունը, սրճարանների ու ռեստորանների առկայությունը, հանգստի վայրերի առկայությունը եւ այլ գործոններ:

Թբիլիսին եւ Բաքուն ավելի ցածր հորիզոնական են զբաղեցնում՝ 194-րդ եւ 197-րդ:

Վարկանիշի առաջին տեղում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան է, որին հաջորդում են Ցյուրիխը (Շվեյցարիա) եւ Օքլանդը (Նոր Զելանդիա): Վերջին տեղում Բաղդադն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ