News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հեռանկարային է համարում Հայաստանից ագրոբիզնեսի, ինչպես նաեւ շինանյութի արտահանումը: Այս մասին մարտի 5-ին կառավարության նիստից հետո հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նաեւ հավելել է, որ կազմակերպության վերլուծաբանները նման եզրակացություն են ներկայացրել Հայաստանի մասին վերջին զեկույցում: ՏՀԶԿ երկրները հեռանկարային են համարում նշված ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ դրանց խթանումը: «Այդ պատճառով մենք պետք է հնարավորինս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք մեր արտահանման համար: Դրանով էլ պայմանավորված է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախապատրաստումը: Դրանք չեն մենաշնորհայնացնում արտահանումը, ինչպես շատերն են կարծում, ընդհակառակը, մրցակցային ուղղություններ են ստեղծում: Դրանցից կարող է օգտվել մեր ցանկացած արտադրող»,- հավաստեց Ճշմարիտյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ օրինագիծն առաջարկում էր կտրուկ նվազեցնել շահութահարկն (20-ից մինչեւ 2%) այն ընկերությունների համար, որոնք տարեկան ավելի քան 50 մլրդ դրամի (շուրջ 105 մլն դոլար) արտահանում են կատարում: Հիմա 50 մլրդ դրամի շեմին ավելացել է եւս մեկը. 40 մլրդ դրամ սահմանը՝ 5%-անոց հարկով:

Ինչպես նախկին խմբագրման մեջ, հարկային արտոնությունների հավակնող ընկերությունների արտահանման ծրագրերը պետք է արժանանան Կառավարության հավանությանը: Հարկային արտոնությունների չեն կարող հավակնել լեռնամետալուրգիական արտադրանք, ակցիզավորման ենթակա ապրանքներ, ոսկերչական իրեր, թանկարժեք մետաղներ եւ քարեր արտահանողները, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ