News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԲՀԿ-ից պատգամավորների՝ կուսակցությունից կամ խմբակցությունից դուրս գալը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բնական է համարում՝ նշելով, որ դա պայմանավորված է ոչ թե ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներով, այլ  կուսակցության ղեկավարի հնարավոր փոփոխությամբ։

«Բոլորը նվիրյալներ են Գագիկ Ծառուկյանին, եւ այսօր, որովհետեւ խնդիր է առաջացել, որ, ըստ երեւույթին, համագումարում կուսակցության լիդերը կփոխվի, բնական է՝ որոշակի շարժեր պետք է լինեին»,- լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 5-ին ասաց Գալուստ Սահակյանը։

Գալուստ Սահակյանը խուսափեց գնահատական տալ ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ստանձնելու հնարավորությանը՝ նշելով, որ իր համար ավելի կարեւոր է, թե ինչ ռազմավարություն կընտրի կուսակցությունը եւ ինչ փոխհարաբերություններ կստեղծվեն կուսակցության հետ։

Նշենք, որ ՀՀԿ-ԲՀԿ խմորումներից հետո ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանն ու Գրիգորի Մարգարյանը: Կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել են պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը: Վարդան Օսկանյանը նույնպես կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու դիմումներ է գրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ