News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին Երեւանում կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: Հանդիպման համանախագահողներն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:

Քննարկումներին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ Քարտուղարությունում եւ ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները: Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնայնությունների եւ բարեփոխումների օրակարգը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ