News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսդրության բարեփոխումը կխթանի Հայաստանում ոսկու հարստացումը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Ներկայումս, քանի որ ԱԱՀ-ից ազատված են ոսկերչական արտադրության բոլոր փուլերը, բացի վաճառքից, առաջանում է ԱԱՀ դեբետավորման հարց։ Ոսւտի նախարարությունը պատրաստվում է առաջարկել ԱԱՀ-ից ազատելու փոխարեն զրոյական դրույք։ Այդ դեպքում ԱԱՀ դեբետավորման հնարավորություն կլինի ոչ միայն վերջնական օղակի՝ ոսկերիչների, այլ նաեւ սկզբնական՝ լեռնամետալուրգիական ընկերությունների մոտ։

«Երբ «ԳեոՊրոմայնինգի» հետ սկսի աշխատել նաեւ Lydian International ընկերությունը, մենք մինչեւ 2017թ. կունենանք նվազագույնը 11-14 տոննա՝ Դորեի ձուլվածքով։ Այն փոփոխություններով, որ առաջարկում ենք, ոսկի արդյունահանող ընկերությունները կկարողաքնան դեբետավորել իրենց ծախսերը ներհայաստանյան գործարքներում։ Այդ դեպքում նրանք շահագրգիռ կլինեն Դորեի ձուլվածքը երկրի ներսում հարստացման հանձնելու։ Իսկ երբ բավարար ծավալներ լինեն, Հայաստանի տարածքում իրացումն արդյունավետ կլինի»,- նկատել է Ճշմարիտյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ