News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններ չէր նախատեսել: Այս մասին նա հայտարարել է մարտի 8-ի նախաշեմին ղազախ հայտնի կանանց հետ ավանդական հանդիպման ժամանակ:

«Հիմա սկսվել է նախընտրական քարոզարշավը: Արտահերթ ընտրությունների գաղափարը հիմնականում աջակցություն է ստացել կանանց շրջանում»,-ասել է Նազարբաեւը՝ հավելելով, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որտեղ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում իրեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անկեղծ ասած, իմ անձնական պլանները բոլորովին այլ էին: Ես արդեն բազմաթիվ տարիներ ղեկավարում եմ Ղազախստանը, կանգնած եմ եղել անկախության ակունքներում: Գուցե ժամանակն է փոխել դեկորացիան, ինչպես թատրոնում են ասում: Ես այդպես մտածում եմ»,-ասել է նա՝ հավելելով, որ ներկայումս հանրապետությունում հռչակված նախաձեռնությունները շարունակելու «ժողովրդի համընդհանուր ցանկություն ու ձգտում կա»:

Ղազախստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ պաշտոնապես նախագահական ընտրություններին մասնակցելու 9 հայտ են ստացել: Արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են ապրիլի 26-ին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ