News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի ամենաերջանիկ օրն է։

«Շատերը չարախնդում են, բայց այսօր Գագիկ Ծառուկյանի ամենաերջանիկ օրն է։ Ինքը շատ կհիշի այդ օրը, շատ մարդկանց կօրհնի։ Գագիկ Ծառուկյանը բիզնեսի մարդ է, նա շատ էր տանջվում»,- այսօր՝ մարտի 6-ին, լրագրողներին ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանը մտել էր քաղաքականություն եւ ստիպված էր խաղալ, ինչպես շախմատում է ասված՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս։

«Ծառուկյանին այնքան ասացին՝ դու կարող ես, կարող ես, որ ինքը հավատաց»,- ավելացրեց Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ սա առաջին դեպքն է, որ Սերժ Սարգսյանն այսպես է վարվում, որն էլ նրան թույլ է տալիս ենթադրել՝ եղել են ստորգետնյա գործընթացներ, որոնք առաջացրել են երկրի նախագահի պոռթկում. «Սերժ Սարգսյանը երբեք նման կերպ չէր արտահայտվել եւ ոչ մեկի մասին։ Համոզված եմ, որ եղել են փաստեր, ձայնագրություններ, որոնք դրվել են նրա սեղանին, դրա համար Սերժ Սարգսյանն այս կերպ վարվեց»։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Մարտի հինգին Ծառուկյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից, իսկ ԲՀԿ առաջնորդ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ