News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պինդ անձնավորություն է, բայց ամենակարող չէ։ ԲՀԿ նորանշանակ առաջնորդի մասին այսօր՝ մարտի 6-ին, այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ Նաիրա Զոհրաբյանին երկար տարիներ է ճանաչում եւ կարծում է, որ նա կկարողանա որեւէ բան փոխել Հայաստանում, թեեւ նրա համար դժվար է լինելու՝ որպես կին քաղաքական գործիչ։

«Նաիրա Զոհրաբյանի համար դժվար էր դառնալ կոալիցիայի մաս կազմած կուսակցության լիդեր, հետո դարձան այլընտրանք, թեեւ Նաիրա Զոհրաբյանը կողմ էր ընդդիմադիր կոչվելուն»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ երեկվանից ԲՀԿ-ն ավելի քաղաքական ուժ է դարձել։ Այնուամենայնիվ, քաղտեխնոլոգը համոզված է, որ քաղաքական դաշտն այլեւս փոշիացված է, չկան քաղաքական խաղացողներ եւ սա չի վերաբերվում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «Քաղաքականությունն այսօր վերածել են բիզնեսի։ Փող պետք է, բայց սա չի նշանակում՝ ով փող ունի, պետք է մտնի քաղաքականություն։ Քաղաքական դաշտի համար փողը դարձել է նպատակ»։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Մարտի հինգին Ծառուկյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից, իսկ ԲՀԿ առաջնորդ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում մեկնարկում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ