News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր:

Այս մասին տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:

Համաձայն հրամանի՝ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» եւ «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:

Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաեւ  Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու  ընթացակարգերը:

Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է  ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն եւ արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:

Տպել
Ամենաշատ