Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկին Գերագույն ռադայում իր գոյությունը դադարեցրած «Տնտեսական զարգացում» խմբի հենքի վրա նոր կուսակցություն է ստեղծում, հաղորդում է «Vesti.ua» -ն:
«Առայժմ խումբը կլինի ընդդիմության շարքերում, բայց իր գործողությունները չի համակարգի «Ընդդիմադիր բլոկի» հետ»,-ասված է հաղորդագրությունում:
Այդ խմբի անդամներից մեկի՝ Անտոն Յացենյուկի խոսքով՝ ապագա խմբի անունը կլինի «Վերածնունդ»:
Սպասվում է, որ «Վերածնունդ» խմբի մասին Ռադայում կհայտարարվի մարտի 6-ին: