News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները հանգել են եզրակացության, որ կենցաղային քիմիայի ապրանքները, որոնք արտադրողները որպես «էկոլոգիապես մաքուր» են ներկայացնում կամ նշում են կանաչ պիտակով՝ մատնանշելով վնասակար նյութերի բացակայությունը, իրականում թունավոր նյութեր են արտանետում:

Մասնագետներն ուսումնասիրել են «էկոլոգիապես մաքուր» պիտակով կենցաղային քիմիայի 37 ապրանքի քիմիական բաղադրությունը. օդի թարմացուցիչներ, լվացքի փոշի, մաքրող միջոցներ: Արդյունքները ցույց են տվել, որ իրականում դրանք 156 թռչող օրգանական միացություններ են պարունակում, որոնցից 42-ը թունավոր են մարդու համար: Յուրաքանչյուր միջոց առնվազն մեկ թունավոր հավելում է պարունակում:

Ըստ Gazeta-ի, գիտնականները նաեւ պարզել են, որ արտադրողներն ուսումնասիրված նմուշների պիտակների վրա դրանցում պարունակվող 550 թռչող միացություններից (օրգանական եւ ոչ օրգանական) ընդամենը 3%-ն են նշել:

Նրանք հայտարարում են, որ իրենց աշխատանքի արդյունքները նշանակալից են, քանի որ մարդիկ սեփական բնակարանում շնչում են թունավոր նյութերի մեծ մասը: Մասնագետները ծրագրում են շարունակել ուսումնասիրել քիմիական այն միջոցների բաղադրությունը, որոնց մարդիկ առնչվում են ամեն օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ