News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, փետրվարին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 105.4%: Գնաճի «լոկոմոտիվ» է դարձել պարենամթերքը, որոնց միջին գներն աճել են 7.0%-ով: Նշենք, որ թանկացումը տեղի է ունենում Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման ֆոնին:

Բացի այդ, Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով այդ արժույթով փոխանցումներ ստացողները նախկինից ավելի քիչ դրամ են ստանում: Արդյունքում, այդ ընտանիքների ընդհանուր գնողունակությունը նկատելիորեն նվազել է, իսկ ապրանքներն ու ծառայությունները՝ թանկացել:

Հարեւան Վրաստանում, դատելով պաշտոնական վիճակագրությունից, փետրվարին տարեկան գնաճը կազմել է 1.3%: Ընդ որում, մթերային ապրանքները թանկացել են 1.9%-ով, իսկ ահա վնասակար սովորույթների ապրանքները (ալկոհոլ եւ ծխախոտ)՝ ավելի շատ. 8.1%-ով (մեզ մոտ՝ 3.0%-ով): Հեռավոր Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում իրավիճակը ճիշտ հակառակն է: Գնաճը համառորեն պահպանում է «մինուսային» դիրքերը՝ չնայած այն խթանիչ տնտեսական հունի մեջ գցելու ջանքերին:

Բայց, իհարկե, մեր տնտեսության համար առաջնային նշանակություն ունի Ռուսաստանի իրադրությունը: Իսկ գործերն այնտեղ բավական վատ են: Միայն մեկ օրինակ. ընդամենը մի քանի օրվա ընթացքում (մարտի 1-5-ը) հնդկաձավարը թանկացել է 2.1%-ով, կաթնամթերքը՝ 1.2%-ով, պտուղ-բանջարեղենը՝ 0.3%-ով: Տարեկան կտրվածքով փետրվարին ընդհանուր գնաճը հասել է գրեթե 17%-ի:

Այս պայմաններում Ռուսաստանի իշխանությունները «գնաճը զսպելու» արտասովոր մեթոդի են դիմել: Կամավոր-հարկադրական կարգով ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերը որոշել են 2 ամիս ժամկետով «սառեցնել» սոցիալական նշանակության 20 ապրանքների գները:

Հասկանալի է, որ «սոցիալական նշանակության ապրանքների» գների սառեցումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ այդ արտադրանքի տեղական արտադրողների համար: Եթե ապրանքի ինքնարժեքն ավելանա, ապա հնարավոր են կորուստներ: Իսկ առեւտրային հատվածը, որն ապրանքների ավելի լայն տեսականի է ներառում, միանգամայն կարող է գների «սառեցումը» փոխհատուցել այլ ապրանքների գների բարձրացմամբ: Արդյունքում գնորդի օգուտը նվազագույնի է հասնում եւ կարող է նույնիսկ ուղղակիորեն վնաս կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ