News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը բավարարված է հայ գործընկերների հետ համագործակցության մակարդակով։

Մարտի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սահմանային վարչության պետը ընդգծեց ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը։ «Երկու կողմերն էլ շահագրգռված են պետական սահմանների պաշտպանությամբ։ Անցյալ տարվա արդյունքները վկայում են արդյունավետ աշխատանքի մասին։ Մենք միմյանց լսում ենք, հասկանում ենք, դա հնարավորություն է տալիս ադեկվատ արձագանքել մարտահրավերներին եւ եզրակացնել, որ 2015թ. համագործակցությունը նույնպես հաջող կընթանա»։ Բիրյոկովը որպես օրինակ է բերել մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական հատելու փորձ կատարելիս Բուլղարիայից Թուրքիա ժամանած  Չեխիայի քաղաքացու ձերբակալման դեպքը։ Այդ փաստով ստուգումներ են անցկացվում, իրավախախտին հանձնել են ՀՀ ԱԱԾ-ին։ Սահմանային վարչության պետը  նշել է նաեւ տեղաբնակների կողմից սահմանը ապօրինի հատելու փորձեր։

Խոսելով սահմանների պաշտպանության համակարգի արդիականացումից՝ Բիրյուկովը նշել է, որ գործընթացը ընթանում է արագ տեմպով, կիրառվում է ժամանակակից տեխնիկա։ Նրա խոսքով՝ այդ նպատակով գործի են դրվել թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմի հնարավորությունները։

«Հաջորդ տարի ես հույս ունեմ ձեզ հրավիրել տեխնիկայի վերջին խոսքով կառուցված ուղեկալներից մեկը»,- հայտարարեց Սահմանային վարչության պետը՝ հիշեցնելով, որ այս տարի Մեղրիի եւ Արտաշատի ջոկատները դառնում են 60 տարեկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ