News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մարտի 8-ի կապակցությամբ իր կնոջ համար փոքրիկ, բայց կարեւոր նվեր է  պատրաստել, որը, սակայն, գաղտնիք է լրատվամիջոցների համար: Կրթության եւ գիտության նախարարը NEWS.am-ի  հետ զրույցում շնորհավորեց բոլոր կանանց մաղթեց առողջություն եւ կանացի երջանկություն:

«Մաղթում եմ, որ կանայք լինեն օջախի լավ ղեկավար, երեխաների լավ դաստիարակ եւ ուղղակի երջանիկ անձնավորություններ: Շատ կարեւոր է , որ մենք ձեզ հիշենք ոչ միայն այս միամսյակի ընթացքում, այլեւ առհասարակ»,-ասաց նախարարը:

Նախարարի նշեց, որ ինքը երջանիկ է, որ աշխատում է մի ոլորտում, որտեղ կաննաց ներգրավածությունն ամեննամեծն է:

«Այս առումով ինձ շատ հաճելի է աշխատել կրթության ոլորտում, որովհետեւ ամենամեծ թվով կանայք այս ոլորտում են աշխատում: Մենք առաջատար ենք եւ սա շատ բնական է, որովհետեւ դաստիարակությունը, կրթությունը ծանր գործ է, իսկ տղամարդիկ ծանր գործերը թողնում են կանանց»,-ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեց նաեւ բոլոր կին պատգամավորներին, այդ թվում Նաիրա Զոհրաբյանին՝ չցանկանալով անդրադառնալ նրա ԲՀԿ նախագահ ընտրվելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ